# Արա Գեղեցիկ։ ### Աիանդավէպ։ ### Գրի առաւ ## Ե․ Լալայեան։ ### Թիֆլիս։ #### 1902։ --- # 1\. [Ա․](#ա) # 2\. [Բ․](#բ) # 3\. [Գ․](#գ) # 4\. [Դ․](#դ) # 5\. [Ե․](#ե) # 6\. [Զ․](#զ) # 7\. [Է․](#է) # 8\. [Ը․](#ը) # 9\. [Թ․](#թ) # 10\. [Ժ․](#ժ) --- # Ա․* Շատ դարեր առաջ ապրում էր Արամ թագաւորը Մուսուլ քաղաքում։ Նա առիւծի պէս քաջ էր, և սուրը ձեռին պաշտպանում էր իւր երկիրը կռուելով թշնամիների դէմ։ Սակայն յանկարծ կուրացան նրա աչքերը, կոտրուեցան բազուկները և նա ստիպուեց թողնել պատերազմի դաշտը։ *) Արա Գեղեցիկ աւանդավէպը պատմեց ինձ Սահակ Սաֆարեան հարիւրամեայ ծերունին։ Սա մի աշխոյժ, հանճարեղ, կարնեցի է, շատ տեղեր ճանսպարհորդած և այժմ Ուզունլար գիւղն ապաստանած։ Այս աւանդութիւնը նա լսել է Մուշ քաղաքում։ Այս ծերունին թէև անգրագէտ է, բայց շատ տիղեր ճանապարհորդած լինելով սովորել է զանազան բարբառներ, և խօսելիս բոլորը խառնում է։ ՚Ի նկատ առնելով, որ այդ խառն լեզուն լեղուաբանական տեսակէտից չի կարող որևէ նշանակութիւն ունենալ, ես նրա պատմածը բառացի գրի առնելուց յետոյ գրականի վերածեցի, պահպանելով նրա ոճը, պատմելու եղանակը։ Ցանկալի էր, որ սրա վարիանտները գրի առնուէին, ուշադրութիւն դարձնելով Արայի սպանման պատմութեան վրայ, --- թերևս _Էրի_ աւանդութիւնը մնացած լինի մեր մէջ։ Շատ բժիշկներ եկան գնացին, շատ կախարդներ փորձեցին իրենց հնարագիտութիւնը, սակայն ոչնչով չկարողացան օգնել, Աստծու պարգևծ առատ լուսին չը կարողացան նորից արժանացնել նրան։ Յուսահատ նստած էր Արամ իւր թաղթի վրայ․ նրա երեք որդիները շրջապատել էին նրան, երբ յանկարծ ներս մտաւ մի ալեզարդ ծերունի, խորը գլուխ տուեց նրան և ասաց․ «Թագաւորն ապրած կենայ, ես գտայ աչքերիդ դեղը, այդ միայն Շամիրամ թագուհու մօտ կը գտնուի, Վան շատ հեռու չէ այստեղից, ուղարկիր մինին, որ բերէ։ Այդ դեղր կը բժշկէ քո աչքերը և քեզ կ՚երիտասարդացնէ։» --- Դժուար դեղ առաջարկեցիր, ով ծերուկ, պատասխանեց Արամ, մի՜թէ չգիտես որ ես ու Շամիրամ թշնամացած ենք, մի՜թէ յայտնի չէ, որ Շամիրամ ուզում է յափշտակել իմ որդուն Գեղեցիկ Արային։ Ո՛չ, ո՛չ, հեռացի՛ր, գնա՛, Շամիրամ ինձ դեղ չի տալ։ [Կար չկար․․․](https://cdn.solaranamnesis.com/YervandLalayan/Ara/ara-fig01.png) Դուրս եկաւ ծերուկը յուսախաբ, տխուր․ ո՜րքան աշխատանք, ո՜րքան ջանք թափել էր նա աստուածներից իմանալու այդ նշանաւոր դաղտնիքը և սակայն այժմ, փոխանակ վարձատրուելու, արտա քսւում էր արքունիքից։ Ծերուկը հեռացաւ թէ չէ, Արա Գեղեցիկը, Արամի կրտսեր որդին, նա, որ չինարի հասակ ունէր և նազելի դէմք, չոքեց հօր առաջ և ասաց․ «Թոյլ տուր ինձ, հայրիկ որ ինքս գնամ Շամիրամի մօտ, ե՛ս միայն կարող եմ այդ դեղը նրանից խնդրել։» --- Ոհ, ո՛չ, պատասխանեց Արամ, աչքերիս լոյսը կորցնելուց յետոյ, կեանքիս յոյսն էլ չեմ ուզում կորցնել․ Շամիրամի ճանկն ընկնելուց յետոյ այլևս դու չես կարողանալ վերադառնալ։ --- Երդւում եմ քեզ, հայրիկ, որ եթէ աստուածները չեն տնօրինել Շամիրամի սրով մեռնել, պիտի վերադառնամ աչքերիդ դեղով։ Օրհնիր ինձ և տուր սուրդ։ --- Թող օրհնութիւնս լինի քեվ պահապան և արքայական սուրս քեզ պաշտպան։ Գնա՛ և մի՛ մոռանար երդումդ։ Համբուրեց Արան հօր ձեռքը, առաւ արքայական սուրը, կապեց մէջյին և դուրս թռաւ։ Երկու եղբայրները հետն եցին նրան, չկամենալով յետ մնալ եղբօրից իրենց դէպի հայրը զգացած սէրը արտայայտելում։ # Բ․ Ճամբայ ընկսն երեք եղբայրները գնացին։ Գնացեն, գնացին շատն ու քիչը Աստուած գիտէ, վերջապէս հասան մի բերդի։ Նայեցին տեսան, որ դրան վերև մի պատշգամբ է շինած, որի վրայ լսի կտոր մի աղջիկ նստած։ Ձայն տուեցին և խնդրեցեն, որ դուռը բանայ և Աստ ծու ճամբորդներին ներս առնէ, հանգստանալու տեղ տայ։ --- Հեռացէ՛ք այստեղից, գոչեց աղջիկը, եթէ թանգ է ձեզ ձեր կեանքը․ հիմա ուր է ուր չէ կը գայ այս բերդի և իմ տէր դեը և ձեզ բոլորիդ կտորկաոր կանէ։ «Մի այդչափ հոզար, պատասխանեց Արան, բաց արա դուռը, մեզ պաշտպանելը՝ մեր գործն է։» Աղջիկը բացեց դուռը, ներս աոաւ նրանց և արտասուելով պատմեց, որ իրեն փախցրել է դեը և բանտարկել այդ ամայի բերդում։ «Այսօր ո՞ր կողմն է գնացել նա․ հարցրեց Արան։» --- Դէպի արևմուտք, պատասխանեց աղջիկը․ որի անունը Խազալ էր։ «Ուրեմն արևելքից կը վերադառնայ,» հետևացրեց Արան։ --- Իյո՛ արևելքից, հաստատեց Խազալը։ «Լաւ, ասաց Արան, գնանք, մի պատառ հաց տուր ձեզ ուտենք, իսկ դու բարձրացիր պատշգամբ և երբ նա գայ, մեզ իմացրու։» Խազալը տարաւ նրանց ներս, սփռոցը փռեց, զանազան որսերից պատրաստած կերակրներ դրեց նրանց առաջ և ինքը բարձրացաւ պատշգամբ։ Երեկոյեան, երբ արևը մայր էր մտնում․ Խազալը նկատեց, որ արևելեան կողմում մի ահագին փոթորիկ է պրծել և դէպի բերդն է զալիս։ Իսկոյն իմաց տուեց Արային, որ դեը գալես է։ Արան անմիջապէս վերցրեց իւր հօր սուրը և պատուիրելով եղբայրներին հան, դիստ նստել իրենց տեղերը, դուրս թռաւ և դիմավորեց դևին։ Սա ղարմացած բացականչեց «Ես դնացել էի որս որոնելու, մրնչդեռ որսը իւր ոտով իմ դուոն է եկել։» Բայց հաղիւ նա կարողացաւ իւր ձեռիը բարձրացնել, երբ Արայի սուրը շողաց նրա զլխի վրայ։ Լա ագին աչքերով տեսաւ Խազայ․ որ արեան հեղեղ է պրծել․ դևը երկու կտոր եղած տապալւում է և Արան, արիւնոտ սուրը ձեռին դէպի իրեն է ղալիս։ Անմիջապէս ուրախութեան աղաղակներով վայր վազեց պատշգամբից և փաթաթուելով Արային, համբո րեց նրա սիրտը։ «Ազատեցէր կեանքս, զոչեց նա ես քոնն եմ։» --- Ո՛չ, դու մեծ եղբօրս ես, պատասխանեց Արան, և ձեռից բըոնած բերեց, տուեց մեծ եղբօրը։ Նորից սփռոցը փռուեցաւ և ուրախութեան աղաղակները մինչև լոյս թնդացրին բերդի ժայռոտ պարիսպները։ --- Լուսացաւը Արան վերցրեց իւր սուրը և միջակ եղբօր հետ ուզեց ճանապարհ ընկնել։ Աւագ եղբայրը կամեցաւ հետը կնալ, բայց Արան արգիլեց նրան, ասելով․ «Կաց, որ հարսիս Խնամք տանիս։» Խազալ կրկին փարեցաւ նրան և լալագին ասաց։ --- Թող աչքերիս արցունքները կեանքիդ փրկութեան պատճառ լինին, լարով գնաս բարով գաս։ # Գ․ Երկու եղբայրները նորից ճանապարհ ընկան գնացին։ Շատ սարեր, ձորեր անցան, շատ ճանապարհ կտրեցին, վերջապէս եկան հա սան մի նոր բերդի։ Այստեղ ևս, դրան վերև մի պատշզամբ էր շկնուած, որի վրայ մի _հիւրի փերի_, լուսեղէն աղջիկ կանդնած։ «Թշուառական Ադամորդիք, ձայն աուեց աղջիկը, այդ ինչպէս դուք ձեր ոտքով եկել էք ընկնելու այն գազան դեի ձեոքը, որ ինձ յափշտակեց հօրս գոկից։ Փախէք, ազատուեցէք, քանի ժամանակ կայ։» --- Այդ դևը ինչպէս բան է, ասաց Արան, արի դու դուոը բաց, ես դևի հետ բա, եկամ կըլինիմ, մեր կեանքն էլ կազատեմ, քոնն էլ։ Աղջիկն իջաւ դուոը բացեց և Արայի աչքերին ու երեսին նայելով հիացաւ։ «Թո՛ղ թիկուզ չարաչար մահով սպանէ ինձ, զոհ եմ քեզ պէս մի երիտասարդ տեսնելուս, ասաց նա և համբուըեց Արայի կուրծքը, ներս տարայ և հիւրասիրեց։» Երեկոյեան մօտ աղջիկը ղիմեց Արային, ասելով, «Դե ի ղալու ժամանակն է, ի՜նչպէս պէտք է բարեկամանաս հետը, որ թէ ձեր կեանքը ազատէք և թէ իմը։» --- Դու բարձրացիր պատշգամբ և երբ գայ՝ ինձ իմաց տուր, ես բարեկամանալու եղանակը շատ լաւ զիտեմ։ Աղջիկը բարձրացաւ պատշգամբ և կարճ միջոցից յետոյ ձայն տուեց․ «Ահա սև ամպի պէս գալիս է դևը։» Արան իսկոյն սուրը կապեց մէջքը և դիմաւորեց այդ սև ամպին և ասաց նրան․ «Բարի լինի տեսութիւններս, բարեկամ։» Կատաղեց դևը և սև ամպի միջից որոտաց․ «Ո՞վ ես դու, ստոր ադամորդի, որ քեզ ինձ բարեկամ ես կոչում, շատ ժամանակ է, որ մարդու մսի կարօտ եմ։» --- Բարեկամութիւնս չընդունեցիր՝ սուրս ընդունիր, ասաց Արան և մի հարուածով երկու կտոր արաւ նրան։ «Թէ քաջ ես մի հարուած էլ տուր, գոչեց դևը վայր գլորուելով։» --- Մօրիցս մէկ եմ եղել,* հարուածս էլ մէկ պիտի լինի պատասխանեց Արան, որովհետև եթէ երկրորդ հարուածը տար, դևը նորից կը կենդանանար։ *) Այսինքն մի անգամ եմ ծնուել։ Արիւնաթաթախ սուրը ձեռին վերադարձաւ Արա․ նրան դիմաւորեց աղջիկը և համբուրեց սիրտը։ «Բախտաւոր էիր, ասաց, Արա և ես կուզեմ աւելի բախտաւորացնել քեզ, այսուհետև դու իմ հարսս կը լինիս։» --- Ի՞նչպէս թէ հարսդ, ես քոնը կուզեմ լինել։ --- Ո՛չ, պատասխանեց Արա, քանի որ մեծ եղբայրս ամուսնացած չէ, ինձ վայել չէ ամուսնանալ։ «Թող քո կամքը լինի,» ասաց ադջիկը։ Արան տարաւ նրան բերդը և տուեց եղբօրը։ Ամբողջ գիշերը կերան, ուրախացան։ Առաւօտեան Արան կամենում էր ճանապարհ ընկնել։ Եղբայրը պատրաստուեց նրան ընկերակցելու։ --- Ո՛չ, ասաց Արա, քեզ համար պակասութիւն է, ինձ համար ամօթ, որ դու ամուսինդ ու իմ հարսը մենակ թողնես և հետս գաս։ Եղբայրը հնազանդուեց։ Աղջիկը համբուրեց Արայի սիրտը և արտասուելով ասաց․ «Աչքիս արցունքները թող լուսաւորեն քո մութ ճանապարհները։» Արան բաժանուեց և միայնակ ճանապարհ ընկաւ։ # Դ․ Միայնակ ճանապարհ ընկաւ Արա Գեղեցիկ ու գնաց։ Գնաց, դնաց շատն ու րիչն Աստուած գիտէ, վերջապէս հասաւ մի հրաշալի մարդազետնի, որի մի ծայրում, փոքրիկ ժայռի վրայ, մի բերդ էր բարձրանում։ Արան մօտեցաւ բերդին և տեսաւ դրան վերև, պատըշդամբում մի «լուսնի նմանակ» աղջիկ որի աչքերը «փայլում էին առաւօտուայ Արուսակ աստդղի պէս։» Աղջիկը Արային նկատելու պես՝ «Խեղճ երիտասադ, գոչեց, ճանապարհդ կորցրել ե՞ս, որ եկել ընկել ես դևի և կեանքիդ վախճանի սահմանը։ Շտասլի՝ր, հեռացիր այստեղից և ազատիր ինչպէս քո, այնպէս և իմ կեանքը։ Եօթ գլխանի դևը ուր է ուր չէ կը գայ և մեծ պատառը ականջդ կը թողնէ։» --- Շատ խօսել հարկաւոր չէ, եկ դու դուռը բաց, ես գիտեմ քո դևի հետ վարուել։ Աղջիկը բացեց դուռը, և հիանալով Արայի գեղեցկութեան կրայ, աղի արցունք թափեց, ասելով․ «Ես մահս սիրով ընդունեցի, բայց ի՜նչպէս մի այսպիսի երիտասարդ դևին կերակուր պիտի դառնայ։» --- Ե՞րբ կը գայ այդ դևը, հարցրեց Արա։ «Հիմայ հէնց ժամանակն է․ որսի է գնացել։» --- Դէհ ուրեմն, թող ինձ մի քիչ հանգստանամ, իսկ դու բարձրացիր պատշգամբը և երբ գայ՝ ինձ իմաց արա։ Աղջիկը բարձրացաւ պատշգամբ և սկսեց նայել դէպի հիւսիս, որովհետև դևը առաւօտեան դէպի հարաւ էր գնացել և հիւսիսից պիտի վերադառնար։ Շատ չանցաւ․ յանկարծ մի զարհուրելի կրակ երևեցաւ, որ մի ծայրը երկինք, միւսը գետին խորուելով գալիս էր։ Իսկոյն աղջիկը իմացրեց Արային, որ դևը գալիս է։ Քաշեց սուրը արի Արան և վազեց դէպի դևը։ Սա, երբ տեսաւ այդ ադամորդուն, ախորժակը գրգռուեց, թուքը վազեց բերանից և այնպէս կրճատացրեց ատամները, որ կարծես կայծակտեց ու որոսաց։ Սարսափեց Արա, բայց ոյժը հաւաքեց, վրայ վազեց և իւր հօր թրի մի հարուածով թռցրեց դևի եօթ գլուխն էլ։ Իսկոյն արեան վտակներ սկսեցին բղխել և դևը թաւագլոր՝ գոչեց․ «Ջարկ, մի անգամ էլ զարկ, որ մահս շուտով անցկացնեմ։» --- «Մօրիցս մէկ եմ եղել, հարուածս մէկ պիտի լինի,» պատասխանեց Արան, և դարձաւ դէպի բերդը։ Աղջիկը դէմ վազեց նրան և արցունքի փոխարէն մարգարիտներ թափեց աչքերից։ Ուրախ զուարթ վերադարձան բերդը, և նստան հանգստանալու, մի կտոր հաց ուտելու։ «Ազատիչս ասաց աղջիկը կուզէի գիտենալ թէ ո՞վ ես դու ի՞նչ է քո անունը։» --- Ես Արամ թագաւորի որդին եմ և անունս Արա է, իսկ դու ո՞վ ես և ի՞նչ է քո անունը։ «Ես էլ Բրօ թագաւորի աղջիկն եմ, անունս Ջուարթ է, անօրէն դևը փախցրել էր ինձ հօրս տանից, բայց դու իմացե՞լ ես հօրս պատմութիւնը, գիտե՞ս ինչ է հաւլունի թուրը։» --- Ո՛չ պատասխանեց Արան, ոչինչ չեմ լսած, պատմիր իմանամ։ «Լաւ,» ասաց Ջուարթը և սկսեց իւր հօր պատմութիւնը։ # Ե․ Հայրս, Բռօ թագաւորը, մի հասարակ մարդ է եղած։ Նա բնակւում էր Մուշի սահմանում, Մանազկերտի զաւառում այնտեղ մի ծովակ կայ, Նազիկի --- գեօլ, մի քանի վերստ շրջապատով, միայն անդընդախոր յատակով․ Այս ծովակի շուրջը յաճախ շրջում էր հայրս, երբ մի անգամ տեսնում է, որ մի հովիւ գետնից մի քար վերցրեց և ձգեց նախրից հեռացող մի կովի։ Քարը ծակեց կովի փորը է նրան գետին գլորեց։ Հայրս, ասաց Ջուարթը, իւր հանճարեղ գլխովը հասկացաւ, որ այստեղ մի դերբնական բան պիտի լինի, մօտեցաւ կովի ընկած տեղը և գտաւ մի քառակուսի երկաթի կտոր։ Վերցրեց այն և տարաւ մի զինագործի մօտ խնդրեց, որ մի թուր շինի այդ երկաթից։ Ջինադործն առաւ երկաթը, նայեց և ճանաչեց ինչ յատկութեան լինելը և ասաց․ «Շատ լաւ, կը շինեմ, դու գնա։» --- Չէ, ասաց հայրս, իմ աչքիս առաջը պիտի շինես։ «Ի՞նչպէս կարող եմ աչքիդ առաջը շինել․ քանի որ մի ամբողջ շաբաթ պիտի աշխատիմ վրան։» --- Դէհ որ այդպէս է, դիր իսկոյն այդ հնոցը և մի հերոն շինիր տուր, ես մի շաբաթից յետոյ կը գամ։ Վարպետը ճարահատուած՝ նրա ներկայութեամբ մի հերոն շինեց և տուեց նրան։ Հայրս վերցրեց հերոնը և գնաց։ Իսկ վարպետը երեք թուր շինեց, միմեանց բոլորովին նման, միայն մինը այդ, իսկ միւսները ուրիշ երկաթից։ Որոշուած օրը հայրս գնաց զինագործի մօտ և խնդրեց թուրը։ Վարպետը աշակերտին հրամայեց, որ ներսից բերէ թուրը, և սա, որ նախապէս խրատուած էր, բերեց այն թուրը, որ հասարակ երկաթից էր շինուած։ Հայրս նայում է, տեսնում է, որ իւր երկաթից չէ, քղաւում է զինագործի վրայ․ «Ինձ անասունի տե՞ղ ես դնում, ո՞ւր է իմ երկաթս, սա նրանից չէ շինուած։» «Տեսնում եմ, որ վարձս կտրելու մտադրութիւն ունիս, պատասխանում է զինագործը, դրա համար շառ ես ձգում։» --- Կը տեսնիս իսկոյն, ասում է հայրս և հերոնը խփում է թու րին, որ անմիջապէս ծակում է։ Վարպետն սկսում է նախատել աշակերտին, որ սխալմամբ ուրիշ թուր է բերել և հրամայում է միւսը բերել։ Հայրս հերոնով այն էլ է ծակում և բարկացած կամենում է հերոնը վարպետի սիրտր խրել, բայց սա վեր է թռչում և գնում իսկական թուրը բերում տալիս հօրս։ --- Տե՛ս․ սա իմ թուրս է, ասում է հայրս, տես հերոնը չի կարողանում ծակել։ Այդ սուրի առաջ ոչինչ չէր կարող դիմանալ, ինչպէս երկնից կայծակը յայտնի չէ, թէ որտեղից և որտեղ է խփում, այնպէս էլ դա յայտնի չէր, թէ որտեղից որտեղ էր խփում․ եթէ տարածութիւնը մեծ էր՝ երկարանում էր, եթէ փոքր էր՝ կարճանում․ Նա կայծակի թուր էր, երկրնքից ընկած։ Հայրս, ասաց Ջուարթը, այդ թրով մեծ յաղթութիւններ տարաւ և դարձաւ թագաւոր։ Շամիրամ թագուհին, որ շատ թագաւորների է յաղթել, ցանկացաւ այդ թուրն ունենալ․ շատ անգամ նրա դէմ պատերազմի դուրս եկաւ, բայց չարաչար յաղթուելով յետ քաշուեց, որովհետև այդ թուրը հօրս ձեռին էր։ Հայրս ունեցաւ ինձ և երեք եղբայըներիս։ Իմ գեղեցկութեան հռչակը Շամիրամի ականջին էլ հասաւ։ Նա մտածեց փախցնել ինձ հօրս տանից, յուսալով որ հայրս իբր փրկանք կըտայ այդ թուրը և կազատէ ինձ։ Այս պատճառով նա կանչել է իւր երեք դևին և խստիւ պատուիրել, որ գան ինձ փախցնեն։ Դևերը համաձայնել են, նիայն պայման են դրել, որ փախցնողինը լինիմ։ Մի դժբախտ օր այս ահռելի եօթ գլխանի դևը գտաւ ինձ ծովի եզերքին զբօսնելիս և գրկելով փախցրեց բերեց այս բերդը։ Հայրս արդէն ծերացել էր, և չկարողացաւ տանել այս վիշտը, անկողին ընկաւ և սկսեց տանջուել։ Մահուան օրերը մօտեցան, Մանազկերտի չորս բլուրների վրայ բերդեր էր շինել, երեքը եղբայրներիս՝ իսկ չորրորդը՝ իւր համար․ մի օր նա կանչել է իւր որդիներին, տուել է իւրաքանչիւըին մի բերդ, օրհնել և ուղարկել իրենց բերդերը։ Երբ հիւանդութիւնը ծանրացել է, կանչել է մեծ որդուն և ասել․ «Մահուանիցս յետոյ շատ կռիւներ կլինին այս թուրի պատճառով եղբայրներիդ մէջ, ուստի վերցու, տար ծովը ձգիր։» Եղբայրս առել է թուրը, գնացել ծովի ափ, փորձի համար խըփել է մի քարի և տեսել է, որ թուրը պանրի պէս կտրել է քարը, ափսոսացել է ծովը ձգելու, դրել է մի քարի տակ և գնացել ասել հօրս, թէ ձգեց ծովը։ --- Ի՞նչ եղաւ ծովը, հարցրել է հայրս, երբ ձգեցիր թուրը։ --- Ոչինչ չեղաւ․ պատասխանել է եղբայրս։ --- Ուրեմն չես ձգել․ գնա իսկոյն յետ բեր, պահանջել է հայրս։ Եղբայրս, ասաց Ջուարթը, վերադարձրել է թուրը և հայրս յանձնել է միջակ որդուն, պատուիրելով, որ անպատճառ ծովը ձգէ։ Սակայն նա ևս թագցրել է, և խափել հօրս, թէ պատուէրը կատարել է։ Հայրս նոյն հարցը տալով՝ իմացել է ճ շմարտութիւնը և յետ է պահանջել, յանձնել փոքր որդուն։ Փոքր եղբայրս ուղղակի տարել է թուրը և ձգել ծովը․ իսկոյն ծովը կատաղել է և սկսել դէպի երկինք նետել գազաններ և ձկներ։ Եղբայրս զարհուրած վազել է հօրս մօտ պատմել նրան, թէ թուրը ծովը ձգելիս՝ ինչպէս կատաղել է և գազաններ ու ձկներ դէպի երկինք ձգել։ Հայրս օրհնել է նրան, ու ճըշտութեամբ կատարել է իւր հրամանը և հանգիստ հոգին աւանդել։ Թուրը ծովը ձգած օրը ուրբաթ է եղել, ուստի և մինչև այժմ ամէն ուրբաթ ծովը որոտում կատաղում և երկինք է նետւում, իսկ միւս օրերը խաղաղ է։ Ահա՛ այս է իմ և իմ հօր պատմութիւնը, ասաց Ջուարթը, հիմայ հերթը քոնն է․ դու էլ պատմի՛ր, թէ ո՞վ ես, ո՞ւմ որդին ես։ --- Իմ պատմութիւնս կարճ է, պատասխանէց Արա, ես հայոց Արամ թագաւորի որդին եմ, անունս Արա է։ Հօրս աչքերը կուրացել են, ասացին, թէ միակ դեղը Շամիրամի մօտ կայ, ուստի և ես զնում եմ նրա մօտ այդ դեղը բերելու։ --- Շամիրամի մօ՜տ, բացականչեց Ջուարթը, վա՜յ ինձ, դու այլևս չես վերադառնայ․ նրան տեսնելով կը մոռանաս հօրդ էլ, ինձ էլ։ «Երբէ՛ք, պատասխանեց Արա, թող վկայ լինին աստուածները, որ նոյն իսկ Շամիրամը չի կարող խլել ինձ քեզանից։ Դու իմ հարսնացուն կը լինիս․ կ՚սպասես վերադարձիս։» Վերջապէս որշ գիշերը նրանք պատրաստուեցան քնելու։ Արան մերկացրեց թուրը և գրեց իր և Ջուարթի անկողնի միջև ու քնեց։ Առաւօտը վաղ վեր կացան և Արան պատրաստուեց ճանապարհ ընկնելու։ Ջուարթը փորձեց նրան յետ պահել և երբ չաջողացրեց, «Գոնէ լսիր ինձ, ասաց, և գնա ինչպէս քեզ կասեմ։ Երեք օր գնալուց յետոյ պիտի հասնիս մի լերան, որի այն կողմը Վանի սահմանն է, այս կողմը Հայաստանը։ Երբ կը բարձրանաս լեառը՝ կը տեսնես մի սաղարթախիտ ահագին ծառ, որի կոճղի մօտ մի սպիտակահեր ծերունի է նստած։ Չը լինի՞ թէ առանց ծանօթանալու այդ ծերունու հետ անցնիս դնաս։ Առաջ բարև տուր։ Տեսար չառաւ բարևդ, երկրորդ ամգամ բարև տուր, «բարի տեսութիւններս,» ասա, ծերո՛ւկ։ Տեսար դարձեալ չառաւ, երորդ անդամ բարևիր և հայր կոչիր նրան։ Տեսար այս անգամ էլ բարևդ չառաւ, բազուկներդ ղօրացրու, տե՛ս այսպէս և նետուիր ծերունու զիրկը, և արմուկները բռնելով որքան որ ոյժ ունիս՝ սեղմիր։ Քաջ ես, ու քաջ պիտի մնաս։ Ծերունին ապշած պիտի խասի հեադ և ասէ, թէ ի՞նչ է խնդիրդ, թէն քեզպէս շատ երիտասարդ կորսնցրել եմ, սակայն քեզ պիտի ազատեմ ու խնդիրդ էլ պիտի կատարեմ։ Այդ ժամանակ յայտնիր նրան ճանապարհորդութեանդ նպատակը և հետևիր նրա խորհրդին։» --- Շատ լաւ պատասխանեց Արա, մնաս բարով ասաց և ճանապարհ ընկաւ։ Երեք օրուայ անխոնջ ճանապարհորդութիւնից յետոյ Արա Գեղեցիկը գնաց բարձրացաւ մի բարձր լեառ և տեսաւ ահագին ծառի կոճղի մօտ մի ծերունի մստած։ Ջուարթի պատուէրի համեմատ երեք անգամ բարև տուեց նրան, հայր կոչեց և երբ բարևը չառաւ, նետուեց դիրկը և բոլոր ուժով սեղմեց նրա արմուկները։ Վերջապէս ծերունին խօսեց և ասաց․ «Ի՞նչ է խնդիրդ, ասա, քեզպէս շատ երիտասարդներ եմ կորսնցրել, միայն քեզ պիտի ազատեմ և խնդիրդ էլ պիտի կատարեմ։» --- Խնդիրս, ասաց Արա, Շամիրամ թագուհու մօտ հասցնելն է, որպէսզի նրա մօտից բերեմ կուրացած հօրս աչքերի դեղը։ --- Դժուարին բան խնդրեցիր, պատասխանեց ծերունին, թըռչունը իւր թևովը օձը իւր պորտով չեն կարողացել Շամիրամի երկիրը մտնել․ որովհետև ինձ պէս չորս պահապան ունի իւր սահմանի վրայ։ Ձորրորդը ես եմ և մեր ձեռքից ոչինչ չի կարող սպրտնիլ։ Բայց ես քեզ խոստացայ չը վնասել, դու ինձ հետ մարդավարի վարուեցար, և ես կը ներեմ քեզ, որ իմ երեք ընկերներին սպանել ես․ մենք բոլորս էլ կախարդներ ենք և ինչ կերպարանք կամենանք, կը ընդունենք, նրանք դևի կերպարանք էին մտել սահմանը լաւ պահպանելու համար։ Այժմ դու բարձրացեր ծառը և 40 տերև քաղիր, բայց զգուշացի՛ր աւելի քաղելու, յետոյ իջիր և աջ ձեռիդ մէջ բեր ինձ տերևները։ Արան իսկոյն բարձրացաւ ծառը, 40 տերև քաղեց և աջ ձեռի մէջ դրած բերեց ծերունուն։ Սա փնջեց բոլորը, աջ ձեռից առաւ ձախ ձեռը․ ձախ ձեռից աջը, կրկին աջից ձախը և ապա տուեց Արային որ ձախ ծոցը դնէ։ Արան կատարեց ծերունու հրամանը։ «Հիմա, ասաց ծերունին, աջ ձեռքդ տար ձախ ծոցդ և մի տերև հանիր, միայն չը վախենաս, քաջ եղիր, ինչպէս էիր։ Մտքիցդ չար բաներ մի՛ անցնիր, սիրելիներդ յիշիր, չը խօսես, այժմ դիր տերևը շրթունքներիդ մէջ։ Արան դրեց տերևը շրթունքների մէջ և իսկոյն աշխարհն սկսեց աչկի առաջով անցնել, ահա իւր հայրը Արամ, կոյր, դողդոջուն անցաւ առջևից ահա եղբայրները, ուրախ զուարթ իրենց կանանց հետ և ահա Ջուարթը, թախիծն երեսին, իրեն խրատելիս։ Ուզեց Արան խօսել Ջուարթի հետ, բայց յիշեց ծերունու պատուէրը և իրեն զսպեց։» «Ահա գալիս է Շամիրամ թագուհին, ասաց ծերունին, կուզես տես, միայն չլինի թէ գեղեցկութիւնից հրապուրուած՝ հետը խօսես Տեսա՞ր։» --- Ա՛հ տեսայ․․․ --- Տեսնելդ բաւակա՞ն է։ --- Ոչ, ոչ, պիտի գնամ դահի վրայ նստած տեսնեմ։ «Լաւ, ասաց ծերունին, ճանապարհը հիմի բաց է քո առաջ․ գնա՛․ մի օր գնալուցդ յետոյ կը հանդիպես պահապանների, որոնք կը տեսնեն քեզ և կաշխատեն բռնել․ դու հանիր մի տերև ծոցիցդ և շրթունքներովդ բռնիր, նրանք իրար կը խառնուին, քեզ կորոնեն, դու նրանց կը տեսնես, նրանք քեզ չեն տեսնիլ վերջի վերջոյ նը րանք կը համոզուին, թէ այդ մի երևոյթ էր որ տեսան, որ իսկապէս մարդ չերևաց նրանց մէջ։ Մինչև Վան հասնելու համար եօթ կարգ պահապաններից պէտք է անցկենաս, ամէն անգամին հին տերևը նետիր, նորն առ շրթունքներիդ։ Երբ կը հասնես բերդին, ուղիղ կէս գիշերին գնա ղռան առաջ կանգնիր, պահապանները քընած կը լինին, միայն մինը ներսը, մինն էլ դուրսն արթուն հսկելիս կը լինին, երբ նրանք քեզ տեսնեն, հանիր տերևը և շրթունքներիդ առ, նրանք իսկոյն իրար կը խառնուին, ու նորից կը դադարեն, իրենց տեղերը կը կանգնին։ Այդ ժամանակ մի մի տերև էլ կը հանես ծոցիցդ, դռան երկու փե լկերի մէջ կը քսես, դուռը կը բացուի, առաջ կերթաս։ Պահապանները միմեանց կը խառնուին, բայց քեզ չեն տեսնիլ, դու շրթունքիդ տերևը վայր կը ձգես, նորը կառնես, այս պէսով առաջ կերթաս, Շամիրամի պալատի ընդարձակ սրահները կ՚անցնես, կը մտնես ննջարանը։ Քառասուն նաժիշտներ կը հանդիպեն քեզ, չը լինի թէ նրանց տեսնելով խելքդ թռցնես։ Նորից փակիր դուռը՝ մի նոր տերև թռչիր ու կպցրու դռան յետե․ նա ինքն իրեն կը փակուի։ Նաժիշտները իրար կը խառնուին, բայց դու ուշադըրութիւն մի՛ դարձնիր, կընայես կը տեսնես Շամիրամ պառկած, ոտների և սնարի մօտ մի մի թանգագին քարերի ջահեր են վառւում, իւրաքանչիւր քար իր յատուկ լոյսն է արձակում և բոլորը միախառնուելով դիւթիչ տպաւորութիւն են թողնում Մի՛ մօտենար անկողնին, ուղղակի գնա՛ սնարի մօտ, մի տերևով բաց այնտեղ դրած արկղը, որ լի է թանգագին ակներով և հրաշալի զարդերով, ձեռք մի տար ո՛չ մինին էլ, աջ կողմ․ դարակում դրուած է հօրդ աչքերի դեղը, վերցրու այն, բայց զգուշացիր, մի գուցէ ձախ կողմինը վերցնես, նա աչքի թոյն է, իսկոյն կը կուրացնէ, նոյն իսկ առողջ աչքը։ Այնուհետև քո խոհեմութիւնիցդ է կախուած անվտանգ դուրս գալը Շամիրամի գեղեցկութեան հրապուրիչ թակարթներից։ Եթէ կարող ես, բոլորովին մի մօտենար նրա անկողնին, ոչ մի հայեացք մի ձդիր նրա վրայ։ Բայց մի՞թէ կարողանալու ես․ գոնէ աշխատիր ոչ մի նշան չը թողնել նրա մօտ։ Այս է ասելիքս, այժմ ճանապարհ ընկի՛ր, գնա։» # Զ․ Արան համբուրեց ծերունու ձեռքը և ճանապարհ ընկաւ։ Նրա պատուէրները լրիւ կատարելով Արան անցաւ բազմաթիւ պահապանների միջով․ մտաւ Շամիրամի ննջարանը բացեց ակնեղէնի արկղը, հանեց իւր հօր աչքերի դեղը, փակեց արկղը և կամենում էր յետ դառնալ՝ աչքն ընկաւ Շամիրամի վրայ, որ անփոյթ ընկած էր անկողնի մէջ․ նրա ոսկեթել մազերը գանգուրներ էին կազմել կամար ունքերի, լայն ճակատի վրայ և առատութեամբ թափուել ուսերի վրայ, աչքերը խոշոր էին, այտերը կարմիր մէկ մէկ խնձոր, բերանը փոքր, շրթունքը՝ վարդի թեր․ կարծես Աստուած գործ չէր ունեցել և ոսկէ գրիչն առել նախշել էր նրան, այնպէս որ նրան դիտողը մոռանում էր նոյն իսկ հացն ու ջուրը։ Արան էլ մոռացաբ ծերուկի պատուէրը, կռացաւ, մի վարդ քաղեց նրա երեսից և իւր մատանին դնելով նրա մատը, նրանն ինքն առաւ՝ և շտապով հեռացաւ ննջարանից։ Հազիւ արշալոյսը բացուել էր, երբ քնքշացած Շամիրամ թագուհին սովորութեան հակառակ շուտ արթնացաւ։ Կէս քուն, կէս արթուն, նա մտատանջութեան մէջ ընկաւ, իրեն թւում էր, թէ մինը մօտեցել է իրեն, որ մի արարածի շունչ գդուել է նրա երեսը, մի շրթունք հպել է նրա այտին, որ կրակ կտրած վառւում էր։ Իսկոյն վեր կացտւ անկողնից, և կանչեց իր քառասուն նաժիշտներին․ բարկացաւ նրանց վրայ և ասաց․ «Ո՞վ է մտել այս գիշեր իմ սենեակը։» Բոլորը միմեանց երես նայեցին և ապշած մնացին։ Թադուհին տեսնելով դրանց ապշիլը, հրամայեց իսկոյն ջուր բերել, որ լուացուի, որովհետև երեսն այրւում էր։ Իսկոյն ականակուռ սափորով ջուր մատուցին և Շամիրամ սկսեց լուացուել։ Յանկարծ նկատեց, որ մատանին իրենը չէ, նայեց տեսաւ, որ վերան դրուած է․ «Արա գեղեցիկ, որդի Արամ թագաւորի։» Իսկոյն արիւնը գլուխը խփեց և խելագարուած գոչեց․ «Ուրեմն նա՛ էր, որ տեսայ․ այն ի՜նչ թռչուն էր, որ ձեռքիցս թռցրի։» Ապա խիստ հրաման արձակեց, որ բոլոր զօրքը պատրաստուի Արամ թագաւորի վրայ պատերազմ գնալու։ # Է․ Դառնանք Արա Գեղեցկին։ Արա հասաւ ծառուկ ծերունու մօտ։ Սա բարկացաւ վրան և ասաց․ «Դու չկատարեցիր իմ մի պատուէրը, ինքդ քո ձեռքով նշան թողիր, դրանով ոչ միայն քեզ, այլև ինձ վտանգի ենթարկեցիր։ Շամիրամի զօրքերը երկու օրից այստեղ կը լինին փախիր որ ազատիս․ ես էլ այս լեռների մէջ թաք կը կենամ։» Արա Գեղեցիկ «մէկ ոտքը երկու արած» գիշեր ցերեկ քայլելով գնաց հեռացաւ։ Առաւօտեան արևը ծագելիս մօտեցաւ Ջուարթի բերդին։ Ջուարթ տեսաւ որ իւր սիրելին վերադառնում է, դէմ վազեց, գրկեց ու համբուրեց։ Եկան տուն։ Հազիւ մի քիչ հանգստացել էին, Արան վեր կացաւ, ասելով Ջուարթին․ «Այս ուրախութիւնը ուրախութիւն չէ, պէտք է շուտով մեկնենք այստեղից, հաց ուտելու էլ ժամանակ չը կայ։» Ջուարթը սաստիկ ուրախանալով, որ իրեն իւր հետ տանելու է շտապելու պատճառն անգամ՝, չը հարցրեց և տարաւ ցոյց տուեց դևի գանձերը բոլորը բարձեցին հրեղէն ձիերի վրայ և արևը դեռ ևս մայր չմտած ճանապարհ ընկան։ Գիշեր ցերեկ ճանապարհ կտրելով հասան նախ միջնակ և ապա աւագ եղբօր բերդը և նրանց էլ իրենց գանձերով հետներն առած շարունակեցին ճանապարհը։ Վերջապէս եկան հասան Բերրի, իջան հանգստանալու։ Այստեղ աղբիւրներ, վազող ջրեր չը կան, այլ միայն ջրհորներ և այն էլ այնքան սակաւաջուր․ որ մարդիկ պէտք է իջնէին մէջը, թասով ջուրը լցնէին կուժը, ապա քաշէին։ Երկու եղբայրները վախեցան իջնել իսկ Արան աներկիւղ համաձայնեց։ Թոկը կապեցին մէջքը և իջեցոին ջրհորը։ Բայց մինչդեռ նա ջուր քաշելով էր զբաղուած, երկու եղբայրները խորհուրդ արին միմեանց հետ և ասացին․ «Մեր եղբայրը մեծի պատիւ պահել չը գիտէ, սիրուն աղջիկը, ահագին գանձը ինքը վերցրեց, հիմի էլ գնանք տուն, ամէն կերպ հպարտանալու է, թէ ամէն ինչ ինքն է արել, եկ թողնենք դրան այս ջրհորի մէջ և Ջուարթին ու նրա գանձերն առած գնանք։ Թող Ջուարթը նրանր լինի ում որ կը գնայ։» Այսպէս նրանք ականջ դրին չար նախանձի ձայնին, թողին իրենց եղբօրը ջրհորի մէջ․ բարձան իրենց դանձերը և ճանապարհ ընկան։ Ջուարթը լալիս էր և չէր ուզում առանց Արայի ոտը փոխել, միայն սրանք համոզում էին նրան, թէ Արա իւր սովորութեան համեմատ որսի է գնացել և կը գայ իրենց կը հասնի։ Վերջապէս երկար ճանապարհ կտրելով եկան հասան Մուսուլ քաղաքը, որ «կըսուի Նինուէ։» Տխուր նստած էր Արամ թագաւորը և լսում էր իր երկու որդիների սնապարծ պատմութիւնները, բայց Արա Գեղեցկին մտքից չէր հանում, կրկին ու կրկին հարցնում էր, թէ ո՞ւր մնաց։ Նրանք զանազան պատասխաններ էին տալիս, բայց չէին կարողանում գոհացնել նրան։ Գիշերը, երբ Ջուարթ առանձնացաւ իւր սենեակը, որ կից էր իւր սենեակին, սկսեց լալ, աղի արցունք թափել և երգել։* *) Պատմող ծերունին երգր մոռացել էր։ Արամ Ջուարթի երգը լսելով ինքն էլ արտասւում էր և հիանում նրա երգերի և ձայնի վրայ։ Արդ գիշեր երկուսն էլ չքնան և լալով ողբալով անցկացրին։ # Ը․ Այժմ դառնանք Արա Գեղեցկին։ Վեց օր վեց գիշեր, առանց մի կտոր հացի, ընկած մնաց Արան ջրհորի մէջ։ Միայն ջուր խմելուց հոգին ելաւ, ինքն իրենից կերաւ նուաղեց, ընկաւ։ Յանկարծ որտեղից որ էր մի հարուստ վաճառական (բազրկան), թանգագին բեռները ջորիների վրայ բարձած, եկաւ իջևանեց այս ջրհորի մօտ։ Ծառաներն իսկոյն ջրհոր վազեցին, որ թէ իրենց ծարաւը յազեցնեն և թէ դրաստներին ջուր տան։ Թոկը կապեցին մինի մէջքը և իջեցրին ջրհոր։ Երբ սա իջաւ յատակը՝ տեսաւ որ մի մարդ կայ այնտեղ, ձայն տուեց ընկերներին, թէ մի մարդ կայ այստեղ։ ֊֊֊ Ո՞ղջ է թէ մեռած, հարցրին։ ֊֊֊ Ոչ ողջ է, ոչ մեռած, պատասխանեց նա։ ֊֊֊ Շուտ արա, ասացին, մէջքիդ թոկը քանդիր, նրա մէջքը կապիր քաշենք հանենք։ Նա էլ կապեց, քաշեցին հանեցին, տեսան որ մահուան նժարի մէջն է։ Էլ ջուրին մուրին չը նայեցին, մէկը երկուսը վազեցին իմաց տուին վաճառականին, թէ այսպիսի մի մարդ հանեցինք ջրհորից, հոգու հետ է, ինչ կը հրամայես։ Վաճառականն էլ ոտները հանել հանգստանում էր, էլ կօշկի մօշկի չը նայեց, բոբիկ վազեց, եկաւ տեսաւ, որ մի աննման գեղեցիկ տղայ կիսամեռ ընկած է։ Իսկոյն սկսեց բժշկել, վերայից սուրը քանդեց․ կոճակներն արձակեց լաւ կերակրներով ուժի բերեց և խօսեցրեց։ Վաճառականը հարցրեց նրան, թէ ո՞ւմ որդին ես, ո՞վ ես, ի՞նչ մարդ ես։ Արան նրան պատասխանեց․ «Իմ պատմութիւնս շատ երկար է, ժամանակ չկայ բոլորը ձեզ պատմելու, միայն թէ ես Նինուէ, քաղաքի զաւակ եմ, եթէ անցնելու ես այդ տեղով՝ ինձ Նինուէ ձգիր։» Տեսաւ վաճառականը, որ սա չի կամենում յայտնել իւր ով լինելը, մերկացրեց նրա սուրը և տեսաւ, որ ոսկեզօծ տառերով գրուած է․ «Հայաստանը տիրող թագաւոր Արամ։» Վաճառականը ապշեց և դարձաւ ասաց․ «Այս սուրը քեզ ո՞րտեղից․ դու կամ աւազակ ես, կամ Արամ թագաւորի որդին․ մի գուցէ Արա Գեղեցիկը լինիս, երեսիցդ լոյս է կաթում։» --- Եթէ ինձ Նինուէ հասցնես մեծ պարդևներ կ՚ստանաս ասաց Արան։ --- Աչքիս վրայ, պատասխանեց վաճառականը և անմիջապէս կարգադրութիւններ արաւ ճանապարհ ելնելու։ Շատ չը բաշեց, դնացին հասան Նինուէ, իսկոյն Արա Գեղեցիկն առանց մի որևէբանի, նոյնիսկ Ջուարթի վրայ ուշադրութիւն դարձնելու վազեց գրկեց հօրը և բացականչեց․ «Բերել եմ աչքերիդ դեղը, թող որ բժշկեմ։» Եւ անմիջապէս ածեց դեղը աչքերը։ Վայրկանա բար լոյսը բղխաց նրա աչքերից, երիտասարդացաւ և աշխոյժ եկաւ վրան։ Հայր և որդի միմեանց փարեցան և այլևս սահման չը կար նշանց ուրախութեան։ Սրանց ձայնն առնելով՝ վազեց եկաւ Ջուարթը ու փաթուեց Արային։ Արամ գրկեց երկուսին և օրհնեց։ # Թ․ Ամբողջ գիշերը ուրախութեամբ անցկացրին։ Երբ լուսացաւ, դուրս նայեցին տեսան, որ շրջակայ լեռները զինուորներով բռնուած են, իմացան, որ Շամիրամ թագուհին ահագին բանակով եկել պաշարել է Նինուէն։ Արա Գեղեցիկը տաս տասներկու օր ուշացած լինելով՝ Շամիրամը միջոց էր ունեցել այդքան առաջ գալու։ Հայր ու որդի սկսեցին խորհել իրենց անելիքի մասին։ «Առ դարձեալ թուրս ասաց Արամ անցիր զօր քերիս զլուխը և գնա վանիր նրանց այդ մեր ազատ լեռներից։» --- Ուշ է, հայրիկ, ո՛չ ես, ո՛չ քո թուրն ու զօրքը կարող ենք մի բան անել, մինչև մենք կը պատրաստուինք՝ նա կը մտնի մեր քաղաքը և մեր բոլորիս գերի կը տանի։ --- Ապա ի՞նչ անեք, հարցրեց Արամ թագաւորը։ --- Դու հանգիստ կաց տեղդ, թուրդ ու զօրքդ պահիր միայն ինձ թոյլ տուր մենակ, անզէն գնալ անձամբ բանակցել նրա հետ։ --- Երբէ՛ք, պատտսխանեց Արամ, պարզ է, որ նա քեզ տիրելու համար է եկել, և եթէ դու ձեռքն ընկնիս նա այլևս քեզ ինձ չի տայ․ քեզ կառնէ կ՚երթայ։ --- Լաւ է, հայրիկ, ինքս գերի լինեմ, քան իմ ազգը, ինքս կորչիմ, քան հայոց գահն ու հայոց զօրքը։ --- Ծանր է այդ զոհը, ասաց Արամ թագաւորը, սակայն պիտի անել, դնա՛, թող օրհնութիւններս քեզ կահան լինին։ Ելու Արան ու ելեսուն գլխաւոր զինուորներով ուղևորուեց դէպի Շամիրամի բանակը։ Մի բարձր բլրի վրայ Շամիրամ թագուհին վրան էր խփել և այնտեղ տեղաւորուել։ Այնտեղից շարունակ դէպի՛ Նինուէ էր նայում, որ տեսնի թէ ով է գալիս, կամ ինչ աղերսում է ընկել Նինուէի մէջ։ Յանկարծ նշմարեց որ երեսնի չափ զինուորներ դէաի իւր բանակն են գալիս, հետևեց տեսաւ, որ նրանք անզէն են, հրամայեց որ նրանց դիմաւորեն ու առանց վնասելու, ապահով իւր մօտ բերեն։ Ջինուորները գնացեն ու կատարեցին Շամիրամ թագուհու հրամանը։ Երբ աւելի մօտից Շամիրամ թագուհին աեսաւ Արա Գեղեցկին մի երևոյթով ճանաչեց նրան, ու խելագարուած ընդառաջ գնաց նրան, ու բռնեց ձիու սանձը։ «Դու վայր իջի՛ր, ասաց Շամիրամ Արա Գեղեցիկին, իսկ քո զինուորներդ թող անմիջապէս վերադառնան, բարևեն իմ կողմից Արամ թագաւորին և ասեն, որ ես գոհ եմ քեզ գերի ունենալով, թող ինքը իւր գահին տէր մնայ։» Ջինուորներն իսկոյն յետ դարձան գնացին։ Ապա յաղթական փողերը հնչեցին և Շամիրամ Արային առած դարձաւ դէպի Վան։ # Ժ․ Երեք երկար ու ձիգ տարիներ անցան աննկատելի կերպով Շամիրամի ու Արայի համար, սակայն այդ երեք տարին երեք դատթուսց Արամին և մանաւանդ Ջուարթին։ Վեջաքէս սրանք մի նամակով յայտնեցին Արային իրենց թախիծն ու կարօտը։ Երբ կարդաց Արան նամակը, արիւն արցունք թափեց աչքե րից։ «Հարամ եղաւ ինձ, ասաց, այս երկրի հացն ու ջուրը, ես պէտք է վերադառնամ։» Շամիրամ թագուհին շատ զգուշութեամբ էր պահում նրան և մեծ հսկողութիւն ունէր, սակայն Արան կարողացաւ ծպտուած փախչել, գնալ հօրն ու Ջուարթի մօտ։ Սրանց ուրախութեան չափ չկար, եօթն օր եօթ գիշեր հարսանիք արին, Արային ու Ջուարթին պսակեցին։ Այս բոլոր ուրախութիւննե ի մէջ Արան չմոռացաւ, որ Շամիրամ վրէժխնդիր է լինելու, ուստի և սկսեց պատերազմի պատրաստութիւններ տեսնել։ Ժամանակը աշուն էր ու ձմեռ եկաւ․ այդ չորս ամսուայ մէջ Արա Գեղեցիկը իւ բոլոր պատրաստութիւնը տեսաւ։ Եւ երբ «դաշտերի շուշանները բացուեցան ու ծառերի ոստերը արթնացան,» ինքն էլ արթնացաւ և բանակն առած դէպի Վան գնաց։ Դեռ կէս ճանապարհը չանցած, լրտեսներ հանեց և իմացաւ, որ Շամիրամ թագուհին էլ իրեն վրայ է գալիս։ Նա գալով, սա գնալով, Սասունի ոահմանում բռնուեցան և սկսեցին պատերազմել։ Արա Գեղեցիկ ջարդելով թշնամիներին քշեց մինչև Վանի սահմանը։ Ծովի ափին մի քաղաք կայ Ախլաթ անունով, այստեղ Շամիրամ սաստիկ նեղուելով՝ իւր բոլոր ուժերը հաւաքեց և հրամայեց հայոց ամբողջ բանակը սրի անց կացնել, «Միայն, ասաց նա, զօրքի գլխաւորին, որ երկար մազերով, բարձրահասակ և աննման մի երիտասարդ է, չսպանէք, այլ կենդանի ինձ մօտ բերէք։» Նորից սկսուեց պատերազմը, աւելի կատաղի քան երբևիցէ։ Աչքերը արիւն լցուած կռւում էին, առանց նկատելու, թէ ո՞վ է ապրողը, ով՝ մեռնողը։ Այս իրարանցման մէջ ընկաւ և Արա Գեղեցիկ․ նրա զօրքը կատաղութեամբ սկսեց արեան վրէժը լուծել, բայց շուտով յուսահատուելով թողեց փախաւ։ Պատերազմի դաշտը անթիւ դիակներով մնաց Շամիրամին։ Անհամբեր սպասում էր Շամիրամ, որ նրա զօրականները ու է ուր չէ կըբերեն իրեն Արա Գեղեցկին սակայն նրա յոյսերը ի դե և ելան, ո՛չ ոք չկարողացաւ մի տեղեկութիւն տալ Արայի մասին։ Ուստի ինքը անձամբ կամեցաւ պտտել պատերազմի դաշտը և իմանալ, թէ Արան ընկե՞լ է քաջաբար, թէ փախել որպէս թուլամորթ։ Ննցաւ հազարաւոր դիակների միջով, թռաւ արեան վտակների վրայով կանգնեց մի հսկայ դիակի առաջ, յառած նայեց նրան և հառաչելով հրամայեց, որ պալատ տանեն։ Իսկոյն կատարեցին նրա հրամանը։ Շամիրամը երեք օր շարունակ նստած Արա Գեղեցկի դիակի մօտ, գրկախառնում էր նրան ու ողբում։ Երեք օրից յետոյ աչքերը ծով կտրած հրամայեց, որ վերցնեն և տանեն թաղեն։ Եւ վերցրին, մեծ շքով թաղեցին Արա Գեղեցկին։